17 հուլիսի 2012 - 14:00 AMT
Forbes. «Մանչեսթեր Յունայթեդն» ամենաթանկ մարզական թիմն է աշխարհում

«Մանչեսթեր Յունայթեդը» Forbes-ի կազմած աշխարհի ամենաթանկ մարզական թիմերի վարկանիշի առաջին տեղում է:

Անգլիական ակումբի արժեքը գնահատվում է մոտ 2,23 մլրդ դոլար: Այդ ցուցակի երկրորդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալը»՝ 1,88 մլրդ դոլար: Եռյակը եզրափակում են ամերիկյան բեյսբոլի «Նյու Յորք յանկիս» և «Դալաս» թիմերը: Այդ թիմերը գնահատվում են 1,85 մլրդ դոլար, հայտնում է Forbes-ի պաշտոնական կայքը:

Ապրիլին ևս «Մանչեսթեր Յունայթեդը» ճանաչվել էր աշխարհի ամենաթանկ մարզական թիմը: