17 հուլիսի 2012 - 11:38 AMT
Նավթը թանկանում է ԱՄՆ-ում հումքի պաշարների նվազման սպասումների ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գներն աճում են ԱՄՆ-ում հումքի պաշարների նվազման սպասումների ֆոնի վրա, որի մասին վկայում են բորսաների տվյալները:

Ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) տեսակի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի էլեկտրոնային սակարկություննում աճել է 0,23 դոլարով կամ 0,26 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 88,66 դոլարի: Սեպտեմբերյան ֆյուչերսները Brent տեսակի նավթի համար աճել են 0,23 դոլարով կամ 0,22 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 103,6 դոլարի:

Ըստ վերլուծաբանների կանխատեսումների, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կարող է հայտնել նավթի պաշարների կրճատման մասին 750 հազար բարելով: