17 հուլիսի 2012 - 12:35 AMT
ՖԻՖԱ-ն կքննի ԱԱ-2018 և ԱԱ-2022 ընդունող երկրների հասցեին հնչող կոռուպցիայի մեղադրանքները

ՖԻՖԱ Գործկոմը հուլիսի 17-ին կընտրի հանձնաժողովի կազմը, որը պետք է հետաքննի ԱԱ-2018 և ԱԱ-2022 ընդունող երկրների հասցեին հնչող կոռուպցիայի մեղադրանքները: Այդ միջոցները կապված են ՖԻՖԱ ղեկավար Զեպպ Բլատտերի հակակոռուպցիոն նախաձեռնության հետ:

ՖԻՖԱ-ն կքննի ԱԱ-2018 և ԱԱ-2022 ընդունող երկրների հասցեին հնչող կոռուպցիայի մեղադրանքները: Գործկոմը կընտրի իրավաբաններին, որոնք անկախ հետաքննություն կվարեն ու կմասնակցեն դատավարությանը:

2018 ԱԱ-ն ընդունելու իրավունք է ստացել Ռուսաստանը, իսկ 2022-ին՝ Քաթարը