17 հուլիսի 2012 - 16:42 AMT
Լոնդոնի Օլիմպիական խաղերում դոպինգ ստուգումը պատմության մեջ ամենախիստն է լինելու

Համաշխարհային հակադոպիգային գործակալության նախագահ Ջոն Ֆեյխին օրերսս ընդգծել է, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում դոպինգ ստուգումը պատմության մեջ ամենախիստն է լինելու, ստուգման հաճախությունը ևս աննախադեպ է լինելու պատմության մեջ: «Յուրաքանչյուր մարզիկ պետք է հասկանա, որ երբ մտնի Օլիմպիական ավան, յուրաքանչյուր վայրկյան կարող է ստուգման ենթարկվել»,-ասել է Ֆեյխին:

ՄՕԿ-ը և Լոնդոնի Օլիմպիական կազմկոմիտեն արդեն նախապատրաստել են դոպինգ-ստուգման վերաբերյալ հսկայական ծրագիր` մոտ 6250 անալիզ:

Ֆեյխին ընդգծել է, որ Օլիմպիադան բազմաթիվ մարզիկների համար պիկ է և նրանք 4-ամյա մարզումների ընթացքում ներդնում են առավելագույն ջանքեր, իսկ արդյունքում պարտվում են դոպինգ ընդունած մարզիկներին: Դա դավաճանություն է սպորտին և ֆիզկուլտուրային: