Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է համաշխարհային ֆուտբոլային լիգաների վարկանիշը: Ուժեղագույն լիգաների վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իսպանիան, որն ունի 761 միավոր:
Երկրորդ հորիզոնականում է Արգենտինան` 613 միավորով, երրորդում` Բրազիլիան` 590 միավորով: Լավագույն տասնյակում ներառվել են նաև Անգլիան, Իտալիան, Գերմանիան, Չիլին, Պարագվայը, Ֆրանսիան և Նիդերլանդները: Հայաստանն ունի 138 միավոր և այդ ցուցակում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը, հաղորդում է IFFHS պաշտոնական կայքը: