
Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցվում:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից, ծրագրով նախատեսված 33 կմ երկարություն ունեցող ներքին ցանցի կեսից ավելին արդեն կառուցված է: Ջրամատակարարման բաշխիչ եւ կարգավորիչ հորերի տեղադրման աշխատանքներից բացի, կկառուցվեն նաեւ պոմպակայան եւ 2 ջրամբար : Արդեն հաջորդ տարվա գարնանը Հադրութ քաղաքի տնտեսությունները` ավելի քան 3200 բնակիչ, կունենան կանոնավոր ջրամատակարարում:
Ցանցը կառուցվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ԱՄՆ արեմտյան շրջանի տեղական մարմինը լոսանջելեսաբնակ բարերարներ տեր եւ տիկին Ջերարդ եւ Փաթրիշիա Թրփանջյանների հովանավորությամբ : Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: