17 հուլիսի 2012 - 14:23 AMT
Էկոնոմիկայի փոխնախարար. ԵՄ հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններում Հայաստանն առաջընթաց կունենա

Մինչև տարվա վերջ Հայաստանը ԵՄ-ի հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի» շուրջ բանակցային գործընթացում կունենա առաջընթաց: Այս մասին այսօր Ազգային անվտանգության խորհրդի Հայաստան-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, ամփոփելով կիսամյակային տվյալները, ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Փոխնախարաը նշեց, որ ԵՄ-ի հետ նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են:

ԵՄ-ի հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի» բանակցություններում Հայաստանը առաջընթաց կունենա