Վերջին մի քանի տարիներին արդյունաբերությունը դարձել է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Այդ մասին հուլիսի 17-ին Չարենցավանում ամրանների արտադրության «Ասկե գրուպի» նոր գործարան այցելելուց հետո հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
«Այս տարի մենք արդեն 14-15-տոկոսանոց աճ ունենք արդյունաբերության ոլորտում: Կարծում եմ, աճի բարձր տեմպերը կպահպանվեն, տարեվերջին ակնկալվում է ավելի քան 10 տոկոս աճ»,-ասել է նա:
Նախարարը նշել է, որ արդյունաբերության զարգացումը վերջին մի քանի տարիներին ցույց է տալիս, որ ՀՀ էկոնոմիկան այժմ առավել «տրամաբանական է», քան ճգնաժամից առաջ, քանի որ այսօր լուրջ դերակատարություն ունեն հենց արդյունաբերությունն ու արտահանումը: