Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ կախաղան է հանել սպանության մեջ մեղադրվող երեք անձանց, հայտնում է BBC-ին:
Սպանվածների ու նրանց գործունեության մասին ոչինչ չի հայտնվում: Խմբավորման ներկայացուցիչերը հայտնել են միայն նրանց անունների առաջին տառերը:
Մահապատիժները պետք է հաստատի Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը, սակայն ՀԱՄԱՍ-ը չի ընդունում նրան որպես օրինական ղեկավար: