5 նոյեմբերի 2004 - 16:40 AMT
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Այսօր մեկօրյա այցով Հայաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոփ Սխեֆերը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, Հարավային Կովկասի երկրներ կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում, Երեւանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կանցկացնի երկրի ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ Յափ դե Հոոփ Սխեֆերը տարածաշրջան էր այցելել նախորդ տարվա վերջին որպես ԵԱՀԿ գործող նախագահ եւ Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար: