17 հուլիսի 2012 - 18:32 AMT
Կոնգոյում ավիավթարի արդյունքում զոհվել է երկու ուկրաինացի օդաչու

Կոնգոյում ոստիկանական ուղղաթիռի վթարի արդյունքում զոհվել են երկու ուկրաինացի օդաչուներ: Ինչպես գրում է Lenta.ru-ն, այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Դեռևս անհայտ պատճառով Մի-2 ուղղաթիռն ընկել է գետնին և հրկիզվել:

Օդաչուների մարմինները հանվել են բեկորների տակից և տարվել Բրազզավիլ: Զոհվածների անձերի վերաբերյալ տեղեկատվություն չկա: