17 հուլիսի 2012 - 19:34 AMT
Եգիպտոսում սահմանադրական վեհաժողով ստեղծելու վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է

Կահիրեի վարչական դատարանը երեքշաբթի պետք է որոշեր սահմանադրական վեհաժողովի ճակատագիրը, որին ընթացիկ տարվա սկզբին հանձվարարվել էր ստեղծել երկրի նոր սահմանադրության նախագիծ: Սակայն, ինչպես հաղորդում է MIGNews-ը, վեհաժողովի և սահմանադրության ճակատագիրն այդպես էլ չի հաջողվել վճռել:

«Մահմեդական եղբայրների» հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են դատարանի դահլիճում` աղաղակելով «Կորչի ռազմական կառավարումը»: Արդյունքում դատական նիստը հետաձգվել է` քանի դեռ կրքերը չեն հանդարտվել: