17 հուլիսի 2012 - 20:59 AMT
Ֆրանսիացի պատմաբանը չի կարողացել ստիպել Ֆրանսուա Օլլանդին փոխել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը Ելիսեյան պալատում ճաշել է Ֆրնասիայի 8 հայտնի պատմաբաններ Քոլլեթ Բոնի, Միշել Պերրոյի, Միշել Ուինոկի, Բենժամեն Ստորի, Ժան-Ֆրանսուա Սիրինելլիի, Ժան-Նոել Ժեննենիի, Պասկալ Օրիի և Պյեր Նորայի հետ:

Որոշ ուժեր ակնկալում էին, որ Ֆրանսիայի նախագահի հանդիպումը պատմաբանների հետ կազդի որոշ քաղաքական հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշման վրա: Սակայն դա տեղի չի ունեցել:

Ինչպես գրում է հայ-ֆրանսիական Nouvelles d`Arménie պարբերականը` հղելով L’Express ամսագրին, հանդիպման ընթացքում պատմաբան Պյեր Նորան` Հայոց ցեղասպանության ճանաչման հանրահայտ հակառակորդը, փորձել է ազդեցություն թողնել Ֆրանսիայի ղեկավարի վրա` չվերսկսելու, այսպես կոչված, «Հայոց ցեղասպանության» քրեականացման վերաբերյալ օրինագծի շուրջ աշխատանքները: Սակայն որևէ արդյունքի չի հասել:

Այս հանդիպումից մի քանի օր անց, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ չի հրաժարվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ նախաձեռնությունից: