17 հուլիսի 2012 - 21:31 AMT
Սիրիական ընդդիմությունը հայտարարում է, որ ոչնչացրել է երկրի զինված ուժերի ուղղաթիռը

Սիրիացի ապստամբենրը հուլիսի 17-ի երեկոյան հայտարարել են այն մասին, որ կարողացել են ոչնչացնել ռազմական ուղղաթիռ, որը թռչում էր Դամասկոսի արևելյան Քաբուն թաղամասի վրայով, հաղորդում է Lenta.ru-ն:

Սիրիական մայրաքաղաքում կատաղի մարտերը շարունակվում են արդեն 3 օր, սակայն կողմերից և ոչ մեկը վերջնական հաջողության չի կարողանում հասնել: Մինչդեռ ապստամբները այս պայքարն արդեն կոչում են «Դամասկոսի համար մղվող որոշիչ ճակատամարտ»: