17 հուլիսի 2012 - 21:22 AMT
Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների հարցերին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել են Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասնակցող մի խումբ սփյուռքահայ լրագրողների:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, հանդիպմանը նախարար Նալբանդյանը, պատասխանելով տարբեր գաղթօջախների լրագրողների հարցերին, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սփյուռքահայությանը հուզող այլ հարցերի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների հարցերին