17 հուլիսի 2012 - 21:48 AMT
Վաշինգտոնը մերժել է սիրիական ընդդիմությանը նյութական և ֆինանսական օգնություն տրամադրել

Բարաք Օբամայի վարչակազմը կտրականապես հրաժարվել է սիրրիական ընդդիմությանը ֆինանսական միջոցներ և սպառազինություն տրամադրելուց, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը:

«Մեզ պարզապես հասկացրեցին`նախքան ԱՄՆ նախագահական ընտրությունները նման բան անգամ պետք էլ չէ ակնկալել: Ավելին, թուրքերն ու քաթարցիները ճիշտ նույն կերպ են վարվում»,-հայտարարել է ըննդիմության ներկայացուցիչը:

Համաձայն բրիտանական պարբերականի տեղեկատվության, ԱՄՆ-ն հասկացնել է տվել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին, որ մինչև Օբամայի վերընտրվելը սիրիական հակամարտությանը որևէ միջամտություն չի իրականացվի: