18 հուլիսի 2012 - 13:03 AMT
Gazeta Wyborcza. Լոնդոնի հյուրանոցների գները մի քանի անգամ ավելի քիչ են աճել, քան Լեհաստանում Եվրո-2012-ի ժամանակ

Լոնդոնի հյուրանոցների գները, որտեղ հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը տեղի կունենան Օլիմպիական խաղերը, մի քանի անգամ ավելի քիչ են աճել, քան Լեհաստանում Եվրո-2012-ի ժամանակ, գրում է Gazeta Wyborcza-ն:

Ըստ վերլուծաբանների, հյուրանոցային համարները Լոնդոնում թանկացել են մոտավորապես 25 տոկոսով, իսկ Լեհաստանում աճը կազմել է 150 տոկոս: HRS պարզել է, որ Օլիմպիադայի ընթացքում հյուրանոցային համարի միջին գինը Լոնդոնում կկազմի 180 եվրո: Ընկերության գլխավոր տնօրեն Լուկաշ Դոմբրովսկին հայտարարել է, որ պահանջարկն ավելի ցածր է եղել, քան սովորաբար նման միջոցառումների ժամանակ: