18 հուլիսի 2012 - 12:10 AMT
ԱՄՆ-ում նշում են Հոթ դոգի ազգային օրը

Հուլիսի 18-ին ԱՄՆ-ում նշում են Հոթ դոգի ազգային օրը: Ոչ ոք իրականում չգիտի, թե որտեղից հայտնվեց «հոթ դոգ» հասկացությունը, սակայն հայտնի է, որ 1893թ. հայտարարվեց «հացի մեջ տապակած նրբերշիկի» մեծ տարի: Իսկ Հոթ դոգի ազգային օրը պաշտոնապես հաստատվեց 1957թ. ԱՄՆ Առևտրի պալատի կողմից:

1994թ. ստեղծվեց Հոթ դոգի ազգային խորհուրդ, որը զբաղվում է արտադրանքի որակի վերահսկմամբ, համտեսով ու գովազդով: