Ֆուտբոլի 2014թ աշխարհի առաջնության խաղերի սուպեր-VIP ծառայությունների փաթեթի վաճառքը գերազանցում է ՀԱՀ-ի ԱԱ-2010-ի ցուցանիշները:
Մրցումների կազմկոմիտեի ներկայացուցիչ Ժիլմար Պինտո Կալդեյրայի խոսքով, ներկայումս մարզադաշտերի ապակեպատ օթյակները «բեսթսելլերների են վերածվել»:
Ամենաթանկ առաջարկը Ռիո դե Ժանեյրոյի, Սան Պաուլուի և Բելու Օրիզոնտիի 19 խաղերի, այդ թվում` եզրափակչի և կիսաեզրափակչի, 2.3 միլիոն դոլար արժողությամբ փաթեթն է:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բրազիլիայի 12 քաղաքներում` 2014թ հունիսի 12-հուլիսի 13-ը: