18 հուլիսի 2012 - 16:36 AMT
«Իդրամ» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրոնային փողը Հայաստանում

Հուլիսի 18-ին «Իդրամը» պաշտոնապես ներկայացրեց էլեկտրոնային փողը Հայաստանում: Ընկերությունը Կենտրոնական բանկից էլեկտրոնային փողեր թողարկելու թույլտվություն է ստացել մինչև 2012թ. մարտի 6-ը:

«Այսուհետ Հայաստանում կթողարկվեն էլեկտրոնային փողեր, որոնք կսպասարկի «Իդրամը», ասել է ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը: Ըստ նրա, դա հնարավորություն կտա առցանց կտարել տարբեր գործողություններ՝ սկսած կումոնալ վճարումներից, պետտուրքերի վճարումներից, մինչև ապրանքի գնումը համացանցի միջոցով: Ընկերության տնօրենը հայտնել է, որ մեկ գործարքի համար գործում է 200 000 դրամի լիմիտը:

Գայանե Ստեփանյանը հավելել է, որ էլեկտրոնային փողը կարող են ներմուծել առևտրային բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնք կարող են անկանխիկ հաշվարկներ իրականացնել:

Բացի այդ, «Իդրամ» ՍՊԸ-ի հաճախորդները կարող են անվճար ստանալ MasterCard միջազգային վճարային քարտեր, որոնք թույլ են տալիս էլեկտրոնային փող կուտակել