18 հուլիսի 2012 - 20:34 AMT
Հիլարի Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղարերի ցուցակում, այցելած երկրների թվով ռեկորդակիր է

Հիլարի Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղարերի ցուցակում, այցելած երկրների թվով ռեկորդակիր է: Համաձայն երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական վիճակագրության, ԱՄՆ ներկայիս պետքարտուղարը, ով այդ պաշտոնը վարում է 2009թ-ից, այս պահի դրությամբ այցելել է 102 պետություն: Ընդհանուր առմամաբ, այցերի ընթացքում նա երկրից բացակայել է գրեթե մեկ տարի` 352 օր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մինչ այդ, այս հարցում առաջատար էր Մադլեն Օլբրայթը, ով այցելել էր 98 երկիր: Նա նաև ԱՄՆ պատմության մեջ առաջին կին- պետքարտուղարն էր, ով այս պաշտոնը զբաղցրել է 1997-2001թթ: