18 հուլիսի 2012 - 20:14 AMT
Ղարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը շահագործման կհանձնվի 2014թ

Բաքվում անցկացվում է Ղարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման և շահագործման եռակողմ համակարգող խորհրդի 4-րդ նիստը: Նիստի ընթացքում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը հայտարարել է, որ երկաթուղու կառուցումը կավարտվի 2012թ վերջին:

Ըստ նրա, երկաթգիծը շահագործման կհանձնվի 2014թ:

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան ակտիվ քայլեր են ձեռնարկում նախագիծը կյանքի կոչելու համար, հայտարարել է Զիա Մամեդովը: Ըստ նրա, երկրներին հաջողվել է հասնել իրենց նպատակներին, հաղորդում է Aze.az-ը: