8 նոյեմբերի 2004 - 17:23 AMT
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Շաբաթ օրը Թբիլիսիում տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ կինոբեմադրիչ Սերգեյ Փարաջանովի հուշարձանի հանդիսավոր բացումը: Ականավոր ռեժիսորը, Ուկրաինայի եւ Հայաստանի ժողովրդական դերասանը ծնվել եւ մեծացել է Թբիլիսիում եւ համարել այն իր սիրելի քաղաքը: Նշենք, որ հուշարձանի բացմանը ներկա են եղել վրացական մտավորականության հայտնի ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: