19 հուլիսի 2012 - 13:50 AMT
Մահմուդ Աբբաս. Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղ գործընթացի դռները փակ են

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը հնարավորություն չի տեսնում խաղաղ երկխոսության վերականգնման համար Պաղեստինի և Իսրայելի միջև: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին Աբբասը հայտարարեց Կահիրեում կայացած մամլո ասուլիսում, որտեղ նա բանակցել է Եգիպտոսի նոր նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ:

«Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղ գործընթացի դռները փակ են: Այժմ պաղեստինցիների ու իսրայելցիների միջև, բացառությամբ աննշան շփումների, ոչ մի կապ չկա»,-ասել է Աբբասը:

Բանակցությունները դադարեցվել են մոտ մեկ ու կես տարի առաջ: Պաղեստինը հրաժարվում է վերսկսել դրանք, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ավանների կառուցումը Հորդանանի Արևմտյան ափի գրավյալ տարածքներում և Արևելյան Երուսաղեմում: