19 հուլիսի 2012 - 14:12 AMT
Ջերմուկում ընթացող Գրան Պրիի երկրորդ տուրում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվել են

Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի երկրորդ տուրն անհաջող էր հայ շախմատիստուհիների համար:

Էլինա Դանիելյանը զիջել է Ցզյու Վենցզյանին (Չինաստան), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ Հոու Իֆանին (Չինաստան):

Ռուսաստանցի Նադեժդա Կոսինցևան հաղթեց Չժաո Սյուեյին (Չինաստան), Եկատերինա Լագնոն (Ուկրաինա)՝ Եկատերինա Կովալևսկայային (Ռուսաստան): Ռուան Լուֆեյը (Չինաստան) հաղթել է Բաթհույագ Մոնղոնթուլին (Մոնղոլիա), իսկ Համփի Քոներուն (Հնդկաստան)-Նինո Խուրցիձեին (Վրաստան):

Մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Համփի Քոներուն, Ցզյու Վենցզյունը ևս ունի 2 միավոր և 2-րդ տեղում է, եռյակը եզրափակում է Հոու Իֆանը 1,5 միավորով:

3-րդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի Համփի Քոներուն, իսկ Լիլիթ Մկրտչյանը կխաղա Ռուան Լուֆեյի հետ: