19 հուլիսի 2012 - 13:39 AMT
BBC-ն պայմանագիր է կնքել, որով կցուցադրի Օլիմպիական խաղերը մինչև 2020 թվականը

Բրիտանական BBC հեռուստաընկերությունը նոր պայմանագիր է կնքել Օլիմպիական խաղերի ցուցադրման վերաբերյալ մինչև 2020 թվականը: Հեռարձակողն իրավունք է ստացել հեռարձակելու 2014 և 2018թթ. Ձմեռայիյն խաղերը, ինչպես նաև 2016 և 2020թթ. ամառային Օլիմպիադաները:

BBC-ն կունենա հեռուստա- և ռադիոհեռարձակման բոլոր իրավունքները, ինչպես նաև Ինտերնետում ցուցադրության իրավունքը: BBC-ն Օլիմպիադան առաջին անգամ ցուցադրել է 1948թ.: 1960 թվականից ի վեր ընկերությունը ցուցադրում է անընդմեջ բոլոր խաղերը, հայտնում է championat.com-ը: