19 հուլիսի 2012 - 17:28 AMT
Ազատ ոճի ըմբիշ Արման Խաչատրյանը դարձել է Եվրոպայի կադետների չեմպիոն

Եվրոպայի կադետների առաջնությունում, որը տեղի է ունենում լեհական Կատովիցա քաղաքում, ազատ ոճի ըմբիշ Արման Խաչատրյանը հաղթող է ճանաչվել:

Մինչև 54 կգ քաշային կարգում հայ ըմբիշը 4 հաղթանակ է տարել: Նա ուժեղ է գտնվել Մարկին Մաջկիից (Լեհաստան), Բենկե Բալատոնիից (Հունգարիա), կիսաեզրափակչում Խաչատրյանը հաղթանակ է տարել Էլչին Վալիևի (Ադրբեջան), իսկ եզրափակչում` Ալեքսանդր Պետկովի (Մոլդովա) նկատմամբ:

76կգ ք/կ բրոնզե մեդալի է արժանացել Ռազմիկ Պողոսյանը, բրոնզ են վաստակել նաև Հմայակ Աղաջանյանը (46կգ ք/կ) և Մխիթար Գրիգորյանը(42կգ ք/կ):