19 հուլիսի 2012 - 13:20 AMT
2012թ. երկրորդ եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն թողարկել է 5 476 պլաստիկ քարտ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հրապարակել է 2012թ. երկրորդ եռամսյակում քարտային բիզնեսի զարգացման արդյունքները: 2012թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով`«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 5 476, որից VISA - 1 803, MasterCard - 1 915, ArCa - 1 758: 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է 77.7% աճ, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 819 071 հազ. ՀՀ դրամ` 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցելով 14.35% աճ: