19 հուլիսի 2012 - 17:39 AMT
Բաքվի ռազմակայանում բռնկված հրդեհի արդյունքում կան երեք տուժածներ

Այսօր առավոտյան Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ռազմակայանում, որը գտնվում է Բաքվի մերձակա Գոբուստան ավանում, հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնել է «Թրենդ» գործակալությունը, իրավապահ մարմինների վրա հղումով: Հրդեհը բռնկվել է զինամթերքի պահեստում: Կան տուժածներ:

Տուժածները ԱԻՆ երեք աշխատակիցներ են՝ մեկն այս պահին գտնվում է վիրահատարանում, մյուսը ծնոտի կոտրվածք ունի, երրորդը թունավորվել է ծխից: Ինչպես հայտնում է «Թրենդը», բուժկենտրոնում են Վալիդ Էֆենդիևը և Ռաուֆ Հուսեյնովը: