19 հուլիսի 2012 - 18:19 AMT
«ՀԿԵ» իր մեկ օրվա աշխատավարձը կփոխանցի Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին օգնության հիմնադրամին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմն որոշում է ընդունել իր մեկ օրվա աշխատավարձը փոխանցել Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ստեղծված հիմնադրամ: Ներկա պահին Կառավարման և հաղորդակցությունների ծառայությունում շարունակվում է տուժածներին նյութական օգնություն ցուցաբերելու ցանկություն ունեցող աշխատողների հայտերի ընդունումը: Ամսվա ավարտին կուտակված գումարը փոխանցվելու է Կրիմսկում տուժածներին օգնության հիմնադրամ:Այս մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Առաջինը նման որոշում ընդունեց Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի անձնակազմը, և ներկա պահին այս նախաձեռնությանը սատարում են Հայաստանի գրեթե բոլոր երկաթուղայինները: