19 հուլիսի 2012 - 20:27 AMT
Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Օլիպիական խաղերին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Լոնդոննի Օլիմպիական խաղերին:

«Ես չեմ կարողանա ելույթ ունենալ Լոնդոնի Օլիմպիական խաղերում, ուստի Իսպանիայի պատվիրակության կազմում չեմ մեկնի Մեծ Բրիտանիա: Մինչև վերջին վայրկյանը ես պատրաստվում էի, սակայն ամեն ինչ ապարդյուն»,-Նադալի խոսքը հաղորդում է Eurosport-ը:

Նա հավելել է նաև, որ սա իր համար ամենատխուր և ցավալի պահերից մեկն է: