19 հուլիսի 2012 - 20:15 AMT
Ուիլյամ Հեյգ. Միացյալ թագավորությունը հուսով է, որ Օլիմպիադան պատմության մեջ խոշորագույններից կլինի

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը ուղերձով դիմել է Լոնդոնի Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի մասնակիցներին, ամբողջ աշխարհի հյուրերին և հանդիսատեսին:

« Միացյալ թագավորությունը հուսով է, որ Օլիմպիադան պատմության մեջ խոշորագույններից կլինի: Վայելեք Օլիմպիական խաղերը»,-հայտարարել է նա:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 27-օգոստոսի 12-ը, Պարալիմպիականները` օգոստոսի 29-սեպտեմբերի 9-ը: