19 հուլիսի 2012 - 20:33 AMT
Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ 78 դոլարով հնարավոր կլինի գիշերել տաքսիում

Լոնդոնցի տաքսիստն առաջարկել է հյուրանոցային համարների պակասության հարցի սեփական լուծում: Զբոսաշրջիկները դժվարությունների կհանդիպեն Օլիմպիական խաղերի ժամանակ:

Ինչպես գրում են բրիտանական ԶԼՄ-ները, հնարամիտ վարորդը իր մեքենան վերածել է հյուրանոցային համարի` տեղադրելով այնտեղ հարմարավետ մեկ տեղանոց մահճակալ: Այս հաճույքը կարժենա մոտ 78 դոլար: