19 հուլիսի 2012 - 20:47 AMT
London Eye-ը ներկայացնելու է շոու, որի գույնը կախված է լինելու Օլիմպիադայի վերաբերյալ թվիթերից

Լոնդոնում տեղակայված London Eye ամեն երեկո լուսային շոու է ներկայացնելու, որի գույնը կախված է լինելու Օլիմպիադայի վերաբերյալ թվիթերից:

EDF Energy ընկերությունը վերլուծելու է միկրոբլոգերի գրառումները: յուրաքանչյուր թվիթ` կախված օգտագործված բառերից, ստանալու է դրական կամ բացասական միավորներ:

Շոուն սկսվելու է տեղի ժամանակով ժամը 21:00-ին: Միջոցառումը կհեռարձակվի EDF Energy-ի կայքում, հաղորդում է lenta.ru-ն: