19 հուլիսի 2012 - 21:11 AMT
Հուլիսի 19-ին Ինգուշեթիայում ահաբեկչություն է կանխվել

Նազրանում այսօր ահաբեկչություն է կանխվել: Ինչպես ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել են Ինգուշեթիայի ՆԳՆ-ից, այսօր 4 անհայտ անձինք ժամանել են քաղաքի կենտրոն, մտել խմիչքեղենի խանութ և դույլի մեջ թողել ինքնաշեն պայթուցիկ սարքը և հեռացել:

Դեպքի վայր ժամանած սակրավորները ապամոնտաժման միջոցով վնասազերծել են ռումբը: Տարվում են հանցագործների որոնման և ձերբակալման աշխատանքներ: