Հայաստանի գավաթակիր «Շիրակը»Իսրայելում Եվրոպայի լիգայի 2-րդ նախընտրական փուլում 0:2 հաշվով պարտվել է «Բնեյ-Եհուդային»:
Խաղի սկզբում տերերն առավելություն ունեին և վտանգավոր գրոհներ էին կազմակերպում: Դարպասապահ Արթուր Հարությունյանը 2 անգամ փրկել է հայկական թիմի դարպասը: Խաղի ընթացքի վրա ազդել էր 2 խաղացողների` դաշտից հեռացվելը:
Առաջին խաղակեսում կարմիր քարտ է ստացել դաշտի տերերի պաշտպան Ավիվ Հադադը, իսկ ընդմիջումից հետո հեռացվել է հայկական թիմի հարձակվող Անդրանիկ Բարիկյանը: Արդյունքում «Շիրակը» պարտություն կրեց: