Պենտագոնը թույլ է տվել զինված ուժերի անդամներին համազգեստով հաճախել համասեռականների շքերթները: Այդ մասին հայտնում է Բի-բի-սին՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը:
Ընդ որում, եթե զինվորականը համազգեստով է գնում համասեռականների շքերթին, ապա պետք է հավատարիմ մնա ԱՄՆ բանակի բոլոր չափանիշներին
ՌԲԿ-ն նշում է, որ Պենտագոնն առաջին անգամը, չէ, որ զիջումների է գնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զինվորականներին՝ անցյալ տարի չեղյալ համարվեց «մի հարցրու՝ մի իմացիր» սկզբունքը, երբ իրենց համասեռամոլությունը չթաքցնող սպաները չէին կարող ծառայել բանակում: