Հուլիսի 20-ին աշխարհը նշում է Շախմատի միջազգային օրը: Այդ տոնը նշվում է 1966 թվականից ՖԻԴԵ-ի որոշմամբ:
Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը Տիգրան Պետրոսյանն է, որի անունն է կրում Երևանի Շախմատի տունը: Իսկ հայազգի գրոսմայստեր Գարրի Կասպարովը նվաճեց չեմպիոնի տիտղոսը 1985 թվականին՝ դառնալով աշխարհի 13-րդ չեմպիոնը:
Հայաստանում շախմատը կարևորագույն և տարածված մարզաձևերից է: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկու անգամ դարձել է Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն՝ 2004թ. Թուրինում և 2008թ, Դրեզդենում» Մեր հավաքականը նաև աշխարհի գործող չեմպիոնն է:
Հայ շախմատիստները բազում մեդալներ են նվաճել տարբեր առաջնություններում ու մրցաշարերում: Իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը համաշխարհային դասի գրոսմայստեր է, նա երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
Խաղի անվանումը սերում է պարսկերենից՝ շախ մատ նշանակում է տիրակալը մահացավ: Շախմատի հայրենիքը Հնդկաստանն է, այնտեղ է 5-րդ դարում հայտնվել շախմատի նախատիպը համարվող չաթուրանգա խաղը: