20 հուլիսի 2012 - 14:56 AMT
Ադրբեջանում կրկին մեծ հրդեհ է, այս անգամ այրվում է Հեյդար Ալիևի կենտրոնը Բաքվում

Բաքվում այսօր հերթական հրդեհն է՝ բռնկվել է Հեյդար Ալիևի կենտրոնը Բաքվում: Ինչպես հայտնում է ադրբեջանական Lider հեռուստաալիքը, հրդեհը բռնկվել է 11:30-ին: Հրդեհը մարելու համար գործարկվել է 50 մարտական հաշվարկ և ԱԻՆ երեք ուղղաթիռ: Մարդկանց տարհանել են, զոհեր չկան, բռնկման պատճառը դեռևս չի բացահայտվել:

Կենտրոնը հանդիսավոր կերպով բացվել է ընթացիկ տարվա մայիսին:

Երեկ հրդեհ էր բռնկվել նաև Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմակայանում՝ ԱԻՆ երեք աշխատակիցներ վնասվածքներ էին ստացել: