20 հուլիսի 2012 - 16:15 AMT
Իրանը 1,3 մլրդ դոլար կծախսի նոր ինքնաթիռների գնման համար

Իրանը մոտ 1,3 մլրդ դոլար կծախսի նոր ինքնաթիռների գնման համար: Ինչպես հայտնում է ISNA լրատվական գործակալությունը, այդ մասին լրագրողներին է հայտարարել Իրանի Ազգային զարգացման գործակալության ղեկավար Մոհամմես Ռըզա Ֆարզինը: Ըստ նրա, իրանական ավիաընկերությունները պետք է իրենց նախագծերը ներկայացնեին ինքնաթիռների գնման վերաբերյալ:

Վերջին տարիներին Իրանում մի քանի ավիավթար է եղել, սակայն Թեհրանը չի կարող նորացնել իր օդային շարժակազմը միջազգային պատժամիջոցների պատճառով: