20 հուլիսի 2012 - 17:54 AMT
Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի այս տարի տեղի կունենա Սոֆիայում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դուք հաջողությամբ կարողանաք իրականացնել Ձեր առաքելությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որն այս տարի տեղի կունենա Սոֆիայում:

Գեորգի Կարաստամատովը Տիգրան Սարգսյանին է փոխանցել նաև Բուլղարիա այցելելու իր գործընկերոջ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հրավերը:

Դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում Բուլղարիայում կազմակերպվելու են Հայաստանի մշակութային օրեր: