20 հուլիսի 2012 - 18:58 AMT
ՀՀ ՊՆ. Բաքուն ինքն է պատասխանատու իր իսկ սադրանքների արդյունքում իր կրած մարդկային կորուստների համար

«Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտում չի եղել: Եթե ադրբեջանցիների կողմից իրականացվող ոտնձգությունների կամ սադրանքների արդյունքում ադրբեջանցիները մարդկային կորուստներ են տալիս` ապա պատասխանատվությունը մնում է իրենց վրա»: Այսպես ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին մեկնաբանեց ադրբեջանական Aze.az-ի այսօրվա հրապարակումներից մեկը:

Ադրբեջանական լրատվականը` հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի վրա գրել էր, իբր «Հայաստանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Ջաֆար Ջաֆարովը, ով զորակոչվել էր Նախիջևանի Բաբեկի շրջանից: