20 հուլիսի 2012 - 19:07 AMT
Իսրայելի կառավարությունը Բուլղարիայի ահաբեկչությունից հետո դադարեցրել է թռիչքները դեպի մի շարք երկրներ

Բուլղարիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, Իսրայելը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքները դեպի մի շարք երկրներ: Իսրայելի կառավարությունը, ելնելով անվտանգության նկատառումներից, որոշում է կայացրել դադարեցնել թռիչքները դեպի Թուրքիա, Խորվաթիա, Սերբիա, Հունաստան, ՀԱՀ և Թայլանդ: Այս մասին հաղորդում է « The Jewish Week »:

Հուլիսի 18-ին բուլղարական Բուրգասում պայթեցվել է իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուս: Արդյունքում զոհվել է 7 մարդ, նրանցից 5-ը Իսրայելի քաղաքացիներ են: