20 հուլիսի 2012 - 19:31 AMT
Լարիջանի. Սիրիաում ահաբեկչությունների ետևում կանգնած են պետություններ, որոնք հավակնում են ահաբեկչության դեմ պայքարողներ կոչվելու

Իրանի իսլամական մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Սիրիայի ուժային կառույցների դեմ ահաբեկչությունների ետևում կանգնած են պետություններ, որոնք հավակնում են ահաբեկչության դեմ պայքարողներ կոչվելու:

«ԱՄՆ, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Սիրիայի ուժային կառույցների հրամանատրների խմբի սպանությունից հետո, խոսում են այն մասին, որ ոչ միայն չեն քննադատում ահաբեկչությունները, այլ նաև դրանք այդ երկրում փոփոխությունների նախանշան են համարում»,-ասել է նա:

Լարիջանին ընդգծել է նաև, որ Ահաբեկչության դեմ «կեղծ» պայքարողներն այն բաժանում են «լավի» և «վատի» և փորձում են խառնաշփոթ ստեղծել Սիրիայում, իրադարձությունների վրա ազդել ՄԱԿ-ի նիստերի միջոցով: