20 հուլիսի 2012 - 20:11 AMT
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի «Արևելյան համագործակցության» ԱԳ նախարարների նիստին

«Արևելյան համագործակցության» ԱԳ նախարարների 3-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին Բրյուսելում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, հայկական պատվիրակությունը հանդիպմանը գլխավորելու է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սպասվում է, որ հանդիպմանը կքննարկվեն ԵՄ հետ համագործակցության հարցեր: