21 հուլիսի 2012 - 11:11 AMT
Ճապոնիայում հաջողությամբ գործարկվել է անօդաչու բեռնատար տիեզերանավը

Ճապոնիայի հարավում գտնվող Տանեգասիմա կոսմոդրոմից այսօր դեպի Միջազգային տիեզերական կայան է գործարկվել անօդաչու բեռնատար ճապոնական տիեզերանավը, որը ստացել է «Կոնոտորի» անվանումը:

Կրիչ հրթիռը գործարկվեց տեղի ժամանակով 11:06-ին:

«Կոնոտորին» նոր հագուստ և սննդամթերք կհասցնի կայանի անձնակազմին, ինչպես նաև գիտական սարքավորումներ, այդ թվում ճապոնական «Կիբո» մոդուլը: