21 հուլիսի 2012 - 11:02 AMT
Հուլիսի 21-ին ամերիկացիները նշում են Վնասակար կերակուրի օրը

Այսօր ԱՄՆ-ում չիփսերի, տապակած կարտոֆիլի, քաղցրավենիքի և արագ սննդի ցանցերի սիրահարները տոնում են Վնասակար կերակուրի օրը կամ Սննդի թափոնների օրը՝ Junk Food day:

Նույնիսկ սիրված ազգային հոթ դոգը դասվում է «աղբ համարվող սննդի» շարքին: Ուստի, զարմանալի չէ, որ ամերիկացիների 60 տոկոսը տառապում է ավելորդ քաշից:

Այս տոնակատարության մասնակինցերը կոչ են անում այսօր առանց խղճի խայթի օգտվել վնասակար սննդի բարիքներից՝ մի փաթեթ ադի-բուդի ուտել, վրայից կոկա-կոլա խմելով, մի բաժին կարտոֆիլ ֆրի գնել և այս ամենն ավարտել քաղցր պաղպաղակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: