21 հուլիսի 2012 - 13:02 AMT
Պան Գի Մունը դիմել է Օլիմպիադայի օրերին «օլիմպիական հրադադար» պահպանելու կոչով

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դիմել է Օլիմպիադայի և Պարալիմպիկ խաղերի օրերին «օլիմպիական հրադադար» պահպանելու կոչով, որոնք կանցնեն հուլիսի 27-ից սեպտեմբերի 9-ը: Նա նշել է, որ օլիմպիական իդեալները հզոր ազդակ են, որպեսզի ժողովրդներն ու պետությունները կարողանան մի կողմ թողնել տարաձայնություններն ու միասին աշխատել: Պան Գի Մունը ասել է. «Թող հաջորդ մի քանի շաբաթներին Օլիմպիական կրակը Լոնդոնում խաղաղության լուսարձակ դառնա»: Նա հիշեցրել է պատմական արմատներ ունեցող «օլիմպիական հրադադարի» ավանդույթի մասին: