21 հուլիսի 2012 - 12:02 AMT
Բրիտանական ոստիկանությունը հազարավոր կեղծ դրոշներ է առգրավել Հիթրոու օդանավակայանում

Բրիտանական ոստիկանությունը հազարավոր մաքսանենգ դրոշներ է առգրավել Հիթրոու օդանավակայանում: Մոտ 10 հազար դրոշ օլիմպիական օղակների պատկերով Լոնդոն է բերվել Չինաստանի մայրաքաղաքից: Մաքսային հսկողությունը ստուգման է ուղարկել դրոշները, որտեղ պարզել են որ դրոշները կեղծ են:

Այդպիսով, մոտ 100 հազար ֆունտ ստեռլինգի արտադրանքը ոչնչացման է ենթակա: