21 հուլիսի 2012 - 13:51 AMT
Սյուզան Մուրադյանը դարձել է Լիբանանի շախմատի կանանց առաջնության հաղթող

Սյուզան Մուրադյանը Բեյրութում ավարտված Լիբանանի կանանց առաջնությունում 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ հռչակվել է երկրի չեմպիոնուհի, հաղորդում է armchess.am –ը:

Մուրադյանը կես միավորով է առաջ անցել իր քրոջից` միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանից, որը նվաճել է արծաթե մեդալ: